Կաթնասուններ

Կաթնասունների բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, մարմինը գետնից բարձր է։ Կաթնասուններին բնորոշ են նաև նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը: Դրանցշնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է` պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, աղորիքների: Մեծամասնության ականջախեցին լավ զարգացած է:

Կաթնասունները կազմում են քորդավորների տիպի կենդանիների դաս, որը կենդանական աշխարհի կարևորագույն խմբերից է: Այն ընդգրկում է ընտանի կենդանիների մեծամասնությունը, այդ թվում նաև տնային կենդանիներին՝շուն, կատու և այլն: Մարդը նույնպես կաթնասունների խմբի ներկայացուցիչ է: Կաթնասունները լայնորեն տարածված են մեր մոլորակի վրա: Ապրում են ամենուրեք նույնիսկհյուսիսային տունդրայում, արկտիկական ծովերում, չոր անապատներում և խոնավ արևադարձային անտառներում:Ողնաշարավորների այս դասին  պատկանում են կենդանիների մոտ 4000 տեսակ: Որոշ կաթնասուններ սնվում են միայն բույսերով, որոշներն էլ մսով, կան նաև ամենակերներ նրանք սնվում են  ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով: Կաթնասունները խիստ տարբերվում են իրենց կենսակերպով, ինչպես նաև չափերով ու արտաքինով: Սակայն շատ հատկանիշներ ընդհանուր են բոլոր կաթնասունների համար: 

Թռչուններ

 Թռչունները երկրի վրա  ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում  մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչուններից որոշները սնվում են միայն բույսերով, մյուսներն էլ թարմ մսով: Թռչունները տաքարյուն կենդանիներ են: Ունեն թևեր և նրանք ունեն տարբեր ձևերի բազմանալու եղանակներ: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի: Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ:

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը: Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Թռչուններն ատամներ չունեն: Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափողից, ստամոքսից, աղիներից և մարսողական գեղձերից։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։ Թռչունների շնչառական համակարգը կազմված է քթանցքերից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Թռչունների սիրտը քառափորշ է, կազմված է երկու նախասրտերից և միմյանցից միջնապատով բաժանված երկու փորոքներից։

 

Սողունների մասին՝կրիա

images.jpgՍողունների դասին են պատկանում մողեսները, կրիանները, օձերը և կոկորդիլոսները։ Ի տարբերություն երկկենցաղների սողունները առաջին իսկական ցամաքային կենդանիններն են, բայց նրանց մի մասը նաև հարմարվել է նաև ջրային կյանքին։ Սղունները ապրւմ են շոգ, չոր և տաք կլիմայական պայմաններում։ Սողունները պատկանում են սառնարյուն կենդանիների խմբին՝ նրանց մարմնի ջերմաստիճանը կարող է տատանվել`  կախված շրջապատի ջերմաստիճանից: Սողուննները շնչում են թոքերով։ Սողունների ձվերը պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։Սողունների ձվերը շատ նման են թռչունների ձվերին, բայց նրանք ծածկված են բարակ, կաշեկերպ թաղանթով: Սողունների ձվադրումի հետո մեծամասնությունը խնամք չի տանում ձվերի նկատմամբ, բայց որոշ տեսակներ հոգում են անում ձվերի մասին, և նույնիսկ խնամում սերնդին: Հայտնի է սողունների միայն 4 խումբ՝ շուրջ 8240 տեսակով: Հայաստանում հանդիպում է 53 տեսակ:

 

կրիա.jpgԿրիաներ

 

Կրիաները սողունների կարգի կենդանիներ են: Որոշ կրիաներ ապրում են բացառապես ցամաքում: Դարավոր զարգացման ընթացքում կրիաներից շատերն աստիճանաբար հարմարվել են քաղցրահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։ Կրիաներ հիանալի լողում են, ջրում արագաշարժ են ու ճարպիկ։ Կրիաներ ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ կան և բավական մեծերը։Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է կրիանների մոտ 307 տեսակ, որոնցից 3-ը՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը։ Նաև հանդիպում են Հայաստանում: Կրիաները հիմնականում բուսակեր են, ծովում ապրողներ տեսակները սնվում են ջրիմուռներով և մանր կենդանիներով: Քաղցրահամ ջրերում ապրողները գիշատիչ կրիաններ են սնվում են մանր փափկամարմիններով, ձկներով, երկկենցաղներով, երբեմն էլ բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել: Կրիաները ջերմասեր են: Ցուրտ եղանակներին նրանք ընկնում են թմրության մեջ և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել:

Ձկների մասին

download (5).jpg  images (1).jpg 
Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են: Ձկները ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:  Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին: Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Ձկների մի մասը լողում է դանդաղ և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ արժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Հայստանի ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն Հայաստանում բնաշխարհիկներ են: Նրանցից 2-ը գրանցված են Հայստանի Կարմիր գրքում:

Երկկենցաղների մասին

download (3)    download (4)

Երկկենցաղները վարում են ջրացամքային ապրելակերպ: Նրանք առաջին ողնաշարավորներն են, որոնք դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Երկկենցաղները ապրում են գետերում, ճահիճներում, լճում, խոնավ և ստվերոտ անտառներում: Հայտի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի  2600 տեսակ: Երկկենցաղների բրածոնները ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ճամանակակից տեսակները: Նաև եղել են հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասնում էր 1մ-ի: Երկկենցաղների սիրտը եռաշերտ է: Նրանք ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։ Երկկենցաղներ Հայաստանում կա ընդհամենը 2 տեսակ՝փոքրասիական տրիտոնը:

 

Գորտեր

imagesԳորտերը համարվում են երկկենցաղ, քանի որ նրանք կարող են ապրել ջրում և ցամաքում: Նրանք ապրում են գետերում, ճահիճներում, լճերում, ջրավազաններու  և ջրափոսներում: Կարևորն այն է, որ գորտերի համար լինի լավ կլիմա, ուտելիք և շատ ջուր: Նրանք ձմռանը քուն են մտնում ջրի հատակում:

Թիթեռներ, սարդեր և զատիկներ

загружено (4)  images

Թիթեռներ

Թիթեռները թեփուկաթևավորներ կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Թիթեռները ամենահայտնի միջատներն են  աշխարում և ապրում են ամենուրեք: Թիթեռների զարգացան ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են։ Թիթեռները սկսբում լինում են ձու, թրթուր, հարսնյակ և հետո թիթեռ: Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հարսնյակները հիմնականում փակ տիպի են, գտնվում են կոկոններում: Թիթեռների հասուն ձևերին բնորոշ են լավ զարգացած 2 զույգ թևերը: Читать далее

Փափկամարմիներ

download (2)Փափկամարմիները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ են: Փափկամարմիների տեսակները թվաքանակով կենդանիների ամենամեծ խմբերի են: Նրանք հիմնականում լինում ծովերի և նրանք քաղցրահամ  ջրերի բնակիչներ են, մի մասը ապրում է նաև ցամաքում: Հայտնի փափկամարմիների 130 հազար տեսակ: Հայաստանում ամենուրեք տարածված են 155 տեսակները:Նրանք բաժանվում են 7 խմբերի՝զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:

 

Helix_pomatia_may_2008

Խաղողի խխունջ

Խաղողի խխունջները խոշորամարմին փափկամարմիներ են: Նրանց կարող ենք հանդիպել խոնավ վայրերում և անտառներում: Խաղողի խխունջներ սնվում են տեևներով այստեղից էլ առաջացել է նրա անունը: Հնարավոր է, որ խաղողի խխունջներ սկսել են տարածվել Կենտրոնական և Հարավ-Արևմտյան երկրներում: Հին ժամանակներում մարդիկ խխունջների օգտագործել են, որպես սննդի մեջ: Նրանց ուտել հասանելի է բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Խաղող խխունջները ակտիվ կենսակերպ են վարում գարնան սկզբից մինչև աշնան վերջանալը: Երբ ջերմասիճան իջնում է նրանք փորում և թաքնվում են 30 սմ հաստությամբ հողի մեջ և վայելում են իրենց ձմեռային քունը:

330px-Helix_pomatia_002

 

Անձևրորդերի մասին

Miñoca066eue.jpg

Ասկարիդներ

 

Անձևրորդերը նույն օղակավար որդերը տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Անձևրորդերի տեսակներից հայտնի է 1500-ը:Անձևրորդերի երկարությունը 30-150սմ, իսկ նրա կազմված է 80-300 օղակներից: Նրանց գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր:  Անձևրորդերի մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և նրանք մշտապես խոնավ են: Անձևրորդերը ապրում են խոնավ վայրերում: Նրանք գիշաերային կյանք են վարում, իսկ ցերեկը դուրս են գալիս միայն ուժեղ անձրևից հետո: Նրանք իրենց շարժումներով փխրեցնում են փողը: Նրանք խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցողներ են։

Տափակ որդեր

download        download (1).jpg

Տափակ որդերն ունեն 15 հազար տեսակ, որոնք ունեն 9 դասերում: Այդ դասերի ներկայացուցիչների մեծ մասը  մակաբույժ օրգանիզմներ են: Տափակ որդերն մտնում են երկու խմբի մեջ տրեմատոդներ և ցեստոդներ: Մարդու մակաբույծ ող որդերից են-օպիսթոխիսները, ֆասցիոլաները և այլն երիզորդերից խոզի և թզուկ երիզորդները, էխինկոկի ու ավլեոկոկի թրթուրերը և այլն: Տափակ որդրեն ապրում են ջրում: Լինում են թոքր չափսերի և ունեն վառ գույներ:   Читать далее

Միաբջիջ կենդանիներ կամ նախակենդանիներ

Միաբջիջ կենդանիները կամ նախակենդանիները 2 միկրոնից մինչև 6 սմ չափերով հնագույն օրգանիզմներ են, որոնք ապրում են ծովային և քաղցրահամ ջրերում, հողում: Նախակենդանիների տեսակների թիվը գերազանցում է 25 000-ը: Նրանց մեծ մասը ազատ ապրող ձևեր են, որոնք մասնակցում են ջրերի մաքրման, նստվածքների առաջացման, լեռնագոյացման պրոցեսներին:

Միաբջիջները ինքնուրույն օրգանիզմներ են, որոնց բորոշ է կենսական բոլոր ֆուկցիաները՝ նյութափոխանակություն, շարժում, բազմացում, գրգռականություն: Ստորակարգ միաբջիջները չունեն մարմնի կայուն ձև, նրանց կիսահեղուկ ցիտոպլազման անընդհատ շարժվում և ստեղծում է պրոտոպլազմային ելուստներ կամ կեղծ ոտքեր՝ պսևդոպոդիումներ: Բարձրակարգ տեսակներն ունեն հենարանային գոյացումներ, որոնք ապահովում են մարմնի կայուն ձև: Այդ գոյացումներից են էլաստիկ մեմբրանը կամ պելլիկուլը՝ արտաքին թաղանթը, արտաքին զրահը, ֆիբրիլները, հանքային՝ CaCO3, Si, O2 կմախքը, որը նման է խեցու կամ ասեղների (սպիկուլներ): Նախակենդանիների շարժումը կատարվում է կեղծ ոտքերի, թարթիչների, մտրակների, թարթիչներից բաղկացած թաղանթիկների (մեմբրանելների) և փնջերի (ցիրրերի), մկանային մանրաթելերի օգնությամբ: Читать далее