Կաթնասուններ

Կաթնասունների բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, մարմինը գետնից բարձր է։ Կաթնասուններին բնորոշ են նաև նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը: Դրանցշնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է` պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, աղորիքների: Մեծամասնության ականջախեցին լավ զարգացած է:

Կաթնասունները կազմում են քորդավորների տիպի կենդանիների դաս, որը կենդանական աշխարհի կարևորագույն խմբերից է: Այն ընդգրկում է ընտանի կենդանիների մեծամասնությունը, այդ թվում նաև տնային կենդանիներին՝շուն, կատու և այլն: Մարդը նույնպես կաթնասունների խմբի ներկայացուցիչ է: Կաթնասունները լայնորեն տարածված են մեր մոլորակի վրա: Ապրում են ամենուրեք նույնիսկհյուսիսային տունդրայում, արկտիկական ծովերում, չոր անապատներում և խոնավ արևադարձային անտառներում:Ողնաշարավորների այս դասին  պատկանում են կենդանիների մոտ 4000 տեսակ: Որոշ կաթնասուններ սնվում են միայն բույսերով, որոշներն էլ մսով, կան նաև ամենակերներ նրանք սնվում են  ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով: Կաթնասունները խիստ տարբերվում են իրենց կենսակերպով, ինչպես նաև չափերով ու արտաքինով: Սակայն շատ հատկանիշներ ընդհանուր են բոլոր կաթնասունների համար: 

Оставьте комментарий