Թռչուններ

 Թռչունները երկրի վրա  ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում  մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչուններից որոշները սնվում են միայն բույսերով, մյուսներն էլ թարմ մսով: Թռչունները տաքարյուն կենդանիներ են: Ունեն թևեր և նրանք ունեն տարբեր ձևերի բազմանալու եղանակներ: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի: Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ:

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը: Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Թռչուններն ատամներ չունեն: Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափողից, ստամոքսից, աղիներից և մարսողական գեղձերից։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։ Թռչունների շնչառական համակարգը կազմված է քթանցքերից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Թռչունների սիրտը քառափորշ է, կազմված է երկու նախասրտերից և միմյանցից միջնապատով բաժանված երկու փորոքներից։

 

Оставьте комментарий