Սողունների մասին՝կրիա

images.jpgՍողունների դասին են պատկանում մողեսները, կրիանները, օձերը և կոկորդիլոսները։ Ի տարբերություն երկկենցաղների սողունները առաջին իսկական ցամաքային կենդանիններն են, բայց նրանց մի մասը նաև հարմարվել է նաև ջրային կյանքին։ Սղունները ապրւմ են շոգ, չոր և տաք կլիմայական պայմաններում։ Սողունները պատկանում են սառնարյուն կենդանիների խմբին՝ նրանց մարմնի ջերմաստիճանը կարող է տատանվել`  կախված շրջապատի ջերմաստիճանից: Սողուննները շնչում են թոքերով։ Սողունների ձվերը պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։Սողունների ձվերը շատ նման են թռչունների ձվերին, բայց նրանք ծածկված են բարակ, կաշեկերպ թաղանթով: Սողունների ձվադրումի հետո մեծամասնությունը խնամք չի տանում ձվերի նկատմամբ, բայց որոշ տեսակներ հոգում են անում ձվերի մասին, և նույնիսկ խնամում սերնդին: Հայտնի է սողունների միայն 4 խումբ՝ շուրջ 8240 տեսակով: Հայաստանում հանդիպում է 53 տեսակ:

 

կրիա.jpgԿրիաներ

 

Կրիաները սողունների կարգի կենդանիներ են: Որոշ կրիաներ ապրում են բացառապես ցամաքում: Դարավոր զարգացման ընթացքում կրիաներից շատերն աստիճանաբար հարմարվել են քաղցրահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։ Կրիաներ հիանալի լողում են, ջրում արագաշարժ են ու ճարպիկ։ Կրիաներ ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ կան և բավական մեծերը։Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է կրիանների մոտ 307 տեսակ, որոնցից 3-ը՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը։ Նաև հանդիպում են Հայաստանում: Կրիաները հիմնականում բուսակեր են, ծովում ապրողներ տեսակները սնվում են ջրիմուռներով և մանր կենդանիներով: Քաղցրահամ ջրերում ապրողները գիշատիչ կրիաններ են սնվում են մանր փափկամարմիններով, ձկներով, երկկենցաղներով, երբեմն էլ բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել: Կրիաները ջերմասեր են: Ցուրտ եղանակներին նրանք ընկնում են թմրության մեջ և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել:

Оставьте комментарий